չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մանուշ Եսայանը ստանձնել է հունիսի 12-ին դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը

Մանուշ Եսայանը ստանձնել է հունիսի 12-ին դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը

Փաստաբան Մանուշ Եսայանը ստանձնել է հունիսի 12-ին Բաղրամյան -Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների արդյունքում դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը:

«Հարգելի ընկերներ և լրագրողներ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ 2024թ հունիսի 12-ին Բաղրամյան -Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների արդյունքում դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը:

Այս գործով նպատակ ունենք հասնելու գործի  արդար և անաչառ քննության, մեղավորների բացահայտման և պատժման:

Ես և իմ վստահորդը ունենք ռեալ և խորը գիտակցում, որ ճանապարհը բարդ է լինելու, բայց այդուհանդերձ #արդարություն_լինելու_է»,- գրել է նա։

  • Կիսվել: