չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ռուսաստանը կդադարեցնի իր հարձակումը, եթե Կիևը ընդունի Պուտինի առաջարկը․ Մեդվեդև

Ռուսաստանը կդադարեցնի իր հարձակումը, եթե Կիևը ընդունի Պուտինի առաջարկը․ Մեդվեդև

Այժմ Ուկրաինան հնարավորություն ունի ընդունելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը, հակառակ դեպքում ռուսական ռազմական հարձակումը կշարունակվի։ Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 18-ին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Նա ընդգծել է, որ Պուտինի առաջարկը մերժվում է միայն այն պատճառով, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան գործում է Միացյալ Նահանգների հրահանգով։ Կիևն ի վիճակի չէ ինքնուրույն որոշում կայացնել:

Վլադիմիր Պուտինը բանակցությունների պայմանների մասին հայտարարել է հունիսի 14-ին՝ ելույթ ունենալով ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։ Մասնավորապես, Ուկրաինայի Զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից։

  • Կիսվել: