չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Միշելը կարող է դառնալ Բելգիայի ԱԳ նախարար

Միշելը կարող է դառնալ Բելգիայի ԱԳ նախարար

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարող է դառնալ Բելգիայի արտաքին և եվրոպական գործերի հաջորդ նախարարը ներկայիս պաշտոնում իր լիազորությունների ավարտից հետո։ Այդ մասին հայտնում է «Politico» թերթի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով երկու անանուն բելգիացի պաշտոնյայի։

«Բարեփոխումների շարժում» կուսակցությունը, որին պատկանում է Միշելը, ուժեղ արդյունքներ է ցույց տվել Բելգիայի ֆրանսախոս հատվածում կայացած ընտրություններում։ Դրա շնորհիվ նա կարող է դիմել Բելգիայի կառավարությունում մի քանի պաշտոնների, այդ թվում՝ արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարի պորտֆելի համար։

  • Կիսվել: