կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում

24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի  7-ին ժամը 09.00-ից մինչև փետրվարի 8-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,

Կոտայքի մարզի՝  Զովունի գյուղի 20-26, 30, 37 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: