երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
22-ամյա վարորդը ծննդյան օրը ոչ սթափ վիճակում 8 մետրից ընկել է Վերին Անտառայինի շինհրապարակի տարածք

22-ամյա վարորդը ծննդյան օրը ոչ սթափ վիճակում 8 մետրից ընկել է Վերին Անտառայինի շինհրապարակի տարածք

Սեպտեմբերի 5-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմանում Երևանի բնակիչ, 22-ամյա Սևակ Ավագյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վերին Անտառային փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլիտար շենք կառուցելու համար տեղադրված «Ավելի բարեկարգ Երևան» ցուցանակին և մոտ 8 մետր բարձրությունից ընկել էլիտար շենքի համար կառուցվող հատվածում՝ հայտնվելով երկաթե ամրանների վրա, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Գոռ Հայրապետյանն ու Վահե Հարությունյանը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։

Ըստ աղբյուրի՝ այսօր վարորդի ծննդյան օրն է։  

  • Կիսվել: