չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
2019-2020 թվականների հանրագումարով Երևանում կփոխվի 520 վերելակ

2019-2020 թվականների հանրագումարով Երևանում կփոխվի 520 վերելակ

Մինչեւ 2018 թվականը Երեւանում փոխվել է 35 վերելակ: 2019-2020 թվականների հանրագումարով կփոխվի 520 վերելակ:

Բոլոր նոր վերելակները ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով:

Վերելակների փոփոխման ծրագիրը նաեւ աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն:

  • Կիսվել: