2.5 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը Հանրապետության հրապարակում հետևանքն էր հայ մտավորականության լռության. Դեմոյան
Պետք է հասկանանք՝ 2,5 տարվա ֆենոմենը որտեղի՛ց սկսվեց, քանի որ խոսում ենք մտավորականության մասին, իսկ մտավորական կոչված անձը ներքին ազատ մարդն է և կարող է խոսել բաց, առանց վերապահումների։ Այս մասին այսօր մտավորականների հավաքի ժամանակ ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը:
նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ցավոք, 2010 թվականից ես ահազանգում էի, որ մենք սպանում ենք մեր հասարակությունը՝ մեր եթերով, արժեքներով և ստանում ենք զանգված։
Պետք է արձանագրենք, որ 2,5 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձությունը Հանրապետության հրապարակում հետևանքն էր հայ մտավորականության լռության՛՛: