շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
182 մլն դրամ չի վճարվել ճանապարհները սպասարկող ընկերություններին անբավարար աշխատանքի համար․ Սանոսյան

182 մլն դրամ չի վճարվել ճանապարհները սպասարկող ընկերություններին անբավարար աշխատանքի համար․ Սանոսյան

Նախորդ տարի հուլիս ամսից մենք ճանապարհային ցանցի սպասարկման էլէկտրոնային համակարգ ենք գործարկել և այն մեզ բազմաթիվ առավելություններ է տվել՝ սպասարկող ընկերությունների, կամ ճանապարհներին առակա թերությունների հայտնաբերման, դրանց շտկման կամ տուգանքների կիրառման առումով և այս համակարգը բերել է նրան, որ միայն նախորդ տարի 3420 խախտում ենք հայտնաբերել: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիսռում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ դրանք տարբեր են եղել՝ սկսած ճանապարհային նշանի ոչ պատշաճ վիճակից։

«Անցած տարի միայն այս համակարգի ներդրմամբ մենք 182 մլն դրամ չենք վճարել  սպասարկող ընկերություններին, քանի որ համարել ենք, որ աշխատանքը արված չէ, կամ բավարար չէ։ Համեմատության համար ասեմ, որ ամբոջ 2022 թվականի համար այդ գումարը կազմել է 28 մլն դրամ»,-Նիկոլ Փաշինյնաին զեկուցեց Սանոսյանը։

Նախարարը հայտնեց, որ ընթացիկ տարում էլ 51 խախտում են հայտնաբերել։

  • Կիսվել: