«10 մլն ծառ»-ի շրջանակում տարբեր կազմակերպություններ ու ընկերություններ ծառատունկ կիրականացնեն
Նոյեմբերի 14-ին նախատեսված աշնանային համապետական ծառատունկին ընդառաջ այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում խորհրդակցություն-քննարկում է անցկացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նա նշել է. ՛՛Քննարկվել են համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր՝ տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, տնկիների, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։
Իմ առաջարկով աշնանային ծառատունկի ընթացքում կիրականացվի ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։
Այս ծառատունկի ընթացքում տարբեր կազմակերպությունների և ընկերությունների անվճար տնկիներ և տարածքներ կհատկացվեն, որտեղ նրանք կարող են համապետական ծառատունկի օրը ծառատունկ իրականացնել։ Առաջիկա օրերին նախարարությունը կիրազեկի մասնակցության և դիմելու ձևաչափի վերաբերյալ՝ տրամադրելով տունկը համակարգողների կոնտակտներ։
Նոյեմբերի 14-ի համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․



Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գ․ Գաբրիելյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, նախարարի՝ ոլորտը համակարգող նորանշանակ խորհրդական Ս․ Գրիգորյանը, նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետի ժ/պ Ա․ Սահակյանը, Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը և ՊՈԱԿ-ների մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Իմ կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։
Հանձնարարել եմ առանձնակի ուշադրություն դարձնել ծառատունկի համար հատկացված տնկանյութի մատակարարումը ճշգրիտ կազմակերպելուն՛՛։