չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
10 ցուցում հյուրանոցներին․ ԱԱՏՄ-ն հորդորում է վիրուսի կանխարգելման քայլեր ձեռնարկել

10 ցուցում հյուրանոցներին․ ԱԱՏՄ-ն հորդորում է վիրուսի կանխարգելման քայլեր ձեռնարկել

Հաշվի առնելով, որ Չինաստանը համարվում է համաճարակային անբարենպաստ երկիր կորոնավիրուսի 2019-nCoV ենթատեսակով հարուցված վարակի ներթափանցման տեսանկյունից՝ ԱԱՏՄ-ն հայաստանյան հյուրանոցների ղեկավար կազմերին հորդորում է պատշաճ համաճարակաբանական հսկողություն իրականացնելու նպատակով հիվանդի հայտնաբերման կամ կասկածելի դեպքերում մի շարք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

Մասնավորապես, անհրաժեշտ է՝

1. հիվանդի կամ կասկածելի դեպքի վերաբերյալ տալ շտապ հաղորդում հրավիրված բժշկի կողմից՝ սահմանված կարգով.

2. ապահովել հրավիրված բժշկի կողմից հիվանդին ցուցաբերվող բժշկական օգնությունը՝ մինչև շտապօգնության ժամանումը.

3. արգելել կողմնակի անձանց մուտքը հիվանդի սենյակ (հյուրանոցային համար).

4. հիվանդին ժամանակավորապես մեկուսացնել հյուրանոցային համարում՝ մինչև նրա հոսպիտալացումը.

5. հյուրանոցային համարում փակել դռները և պատուհանները, անջատել օդափոխության համակարգը.

6. պարզել հիվանդի՝  հյուրանոցում և դրանից դուրս բոլոր շփումները, կազմել հիվանդի հետ շփված անձանց անվանացանկ.

7. հիվանդին շտապօգնության մեքենայով տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոց տեղափոխումն արգելել հանրային տրանսպորտով, այն կազմակերպել շտապօգնության մեքենայով կամ առանձին մեքենայով, հնարավորության դեպքում հիվանդին տեղափոխելու ժամանակ մեքենայի պատուհանները բացել.

8. տեղափոխման ընթացքում խորխով կամ այլ արտազատուկներով աղտոտված մակերեսները մշակել կենցաղային ախտահանող քլոր պարունակող նյութերով.

9. վարակի հաստատման դեպքում՝ հիվանդի տեղափոխումից հետո չթույլատրել հիվանդի համարից պարագաների դուրսբերումը՝ մինչև եզրափակիչ ախտահանման իրականացումը.

10. հիվանդին հոսպիտալացնելուց հետո հիվանդի այցելած բոլոր շինություններում կազմակերպել և իրականացնել եզրափակիչ ախտահանում, որից հետո աշխատել սովորական ռեժիմով:

  • Կիսվել: