«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության դեմ հայց են ներկայացրել՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Օֆշորների թագավորը», պարզվում է, նաեւ պարտապան է: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին Սնանկության դատարան դիմած Գագիկ Բադալյանին «Կեչառիս Հոթելը» խոշոր պարտք ունի` 25 միլիոն դրամ:
Մեզ հայտնի է դարձել, որ նույն հոթելից գումար բռնագանձելու պահանջով այս տարի հայց են ներկայացրել նաեւ «Հիքսոս» եւ «Սօս Սիսթեմս» ընկերությունները: Վերջինն ավելի ուշ հայցից հրաժարվել է, առաջինի գործով քննությունը շարունակվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: