ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վիճաբանության ժամանակ 23-ամյա կինը դանակահարել է ամուսնուն

Վիճաբանության ժամանակ 23-ամյա կինը դանակահարել է ամուսնուն

Ապրիլի 1-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախից կտրած-ծակած-թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Հիվանդանոցում երիտասարդի բարեկամը հայտնել էր, որ նա վնասվածքը ստացել է Սվաճյան փողոցում ընկնելու հետևանքով:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը տեղեկացել էր, որ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով խփել էր կինը: Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա կինը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: