չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«ՎԱԶ-2109»-ը գլորվել է ձորը. ուղևորները մահացել են

«ՎԱԶ-2109»-ը գլորվել է ձորը. ուղևորները մահացել են

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են՝ մայիսի 21-ին` ժամը 19.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենային, ապա գլորվել ձորը: Երկու ուղևորները՝ 28-ամյա Արման Պողոսյանը և 33-ամյա Սամվել Ղազարյանը, մահացել են:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: