երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վահե Ղազարյանի հրամանով  Շիրակի մարզի ոստիկանապետ է նշանակվել

Վահե Ղազարյանի հրամանով Շիրակի մարզի ոստիկանապետ է նշանակվել

Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարայի հրամանով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության նոր պետ է նշանակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանաով Ա. Բդոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:

Ա. Բդոյանը ոստիկանության հնաբնակներից է, երկար ճանապարհ է անցել, մասնակցել է Ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա պատերազմներին, իր ղեկավարած բաժիններում ու ոստիկանության մարզային վարչություններում ունեցել է բարձր ցուցանիշներ ոչ միայն հանցագործությունների՝ այդ թվում՝ աղմկահարույց դեպքերի բացահայտման ուղղությամբ, այլ նաև բազմաթիվ հանցագործություններ են կանխվել ու նախականխվել նրա ղեկավարությամբ:

Բարձր է գնահատվում նաև իր մարդկային հատկանիշներով ոչ միայն իրավապահ համակարգում, այլ նաև դատական ու փաստաբանական:

  • Կիսվել: