երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վահագն Վերմիշյանին ցանկանում են տեղափոխել պատժախուց, ինչը պետպատվեր է․ փաստաբան

Վահագն Վերմիշյանին ցանկանում են տեղափոխել պատժախուց, ինչը պետպատվեր է․ փաստաբան

Փաստորեն անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին  ռաունդն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր տեղեկացա, որ Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար։

Ակնհայտ է, որ սա պետպատվեր է, դաժան, անմարդկային վերաբերմունք է և նպատակ է հետապնդում ճնշել Վ․ Վերմիշյանին, հակառակ պարագայում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար միայն այսօր անձին պատժախուց տեղափոխելը»։

Նա հրավիրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունը, քանի որ, ըստ փաստաբանի, խոշտանգման փորձ է կատարվում։

 

  • Կիսվել: