հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վաղարշապատի ոստիկանները բազալտի ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտել

Վաղարշապատի ոստիկանները բազալտի ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտել

Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում բնակվող 49-ամյա մի տղամարդ Մերձավան բնակավայրի վարչական տարածքում տևական ժամանակ զբաղվում է բազալտի ապօրինի արդյունահանմամբ, վերամշակմամբ և վաճառքով։

Ստուգողական գործողությունների ընթացքում քրեական հետախույզներն այցելել են նշված վայր, որտեղ նկատել են բազալտի արդյունահանման աշխատանքներ իրականացնող բեռնատար մեքենաներ, բազալտի մշակման հատուկ տեխնիկա, ինչպես նաև խճաքարի կույտեր։ Առանց համապատասխան փաստաթղթերի բազալտ արդյունահանելու, վերամշակելու և վաճառքի վերաբերյալ տվյալները հաստատվել են։

Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ նույն բնակավայրի վարչական տարածքի սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն իրականացնում է բազալտի ապօրինի վերամշակում և վաճառք։

  • Կիսվել: