շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ արտագնա երկօրյա քննարկում

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ արտագնա երկօրյա քննարկում

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ արտագնա երկօրյա քննարկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Խորհրդի կողմից կայացել է հանձնաժողովի նոր անդամի ընտրությունը, ապա քննարկումը շարունակվել է բովանդակային մի քանի հարցերի շուրջ` կապված Սահմանադրությամբ մի շարք պաշտոնատար անձանց միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջի և նստակեցության ցենզերի վերանայման, ինչպես նաև դատական իշխանությանն առնչվող սահմանադրական լուծումների հետ:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովն աշխատանքային քննարկման ընթացքում քննարկել են նաև դատական համակարգին վերաբերող հարցերը։

Քննարկումները ծավալվել են մի քանի ուղղություններով, ի թիվս այլ մոտեցումների, անդրադառնալով նաև Սահմանադրական դատարանի գործառույթները Վճռաբեկ դատարանի առանձին պալատին փոխանցելու կամ, այլ կերպ, գերագույն դատարանի կառուցակարգով գործելու, եռաստիճան դատական համակարգից երկաստիճան համակարգին անցնելու, առաջին ատյանի դատարանի դատավորներին գործի քննության ընթացքում ծագած սահմանադրականության հարցին անդրադառնալու իրավասություն վերապահելու հարցերին։

Քննարկման արդյունքում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը խնդրել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել այս ուղղության շրջանակներում և կրկին ներկայացնել խորհրդի քննարկմանը։

Քննարկումը կազմակերպվել էր ԵՄ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից:

Возможно, это изображение 6 человек, люди учатся и стол

 

May be an image of 5 people and table

Возможно, это изображение 6 человек и стол

  • Կիսվել: