երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում, հայտնաբերվել է 3812 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 26-ից մայիսի 2-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3812 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 32 տրանսպորտային միջոց։

 

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 59-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի։ 16 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

  • Կիսվել: