ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ճղճիմ մարդու վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյանը՝ Սյունիքի համայնքապետերի կալանավորման մասին

Ճղճիմ մարդու վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյանը՝ Սյունիքի համայնքապետերի կալանավորման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր միացել էր քաղաքացիների բողոքի ակցիային՝ հաջակցություն Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի, որն այս պահին կալանավորված է։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է աջակցելու Առուշանյանին, որպեսզի նա հասկանա, որ ընկերներն իր կողքին են:

«Այս պրոցեսը ձգձգվում է, քանի որ այս իշխանությունն իր ղեկավարի հետ հանդերձ ինչ–որ մոլուցք ունեն, որ մի օր էլ ավել այդ մարդկանց բանտարկված պահելը, կարծես, իրենց կյանքի նպատակը լինի»,–ասաց նա։

Նա համայնքի ղեկավարների նկատմամբ դատական պրոցեսներն անձնական վրեժխնդրություն համարեց։ «Փոքրոգի, ճղճիմ մարդու վրեժխնդրություն է»,–ասաց Քոչարյանի որդին։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:

  • Կիսվել: