երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
ՆԳՆ-ն հերքում է որոշ «ցուցարարներին» հանձնարարականներ տալու մասին տեղեկությունը

ՆԳՆ-ն հերքում է որոշ «ցուցարարներին» հանձնարարականներ տալու մասին տեղեկությունը

Սոցցանցում, ինչպես նաև լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, թե իբր «շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»: Այդ մասին ասված է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Տեղեկությունը ակնհայտ կեղծ է։ Այս պահի դրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչությունում ձևավորված հանձնաժողովի կողմից անց է կացվում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության ստուգարք, ինչը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակում ստանդարտ գործընթաց է։
 
Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: