երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Քաղաքացիները 6 գերմանական հովվաշուն են նվիրել ՆԳՆ-ին

Քաղաքացիները 6 գերմանական հովվաշուն են նվիրել ՆԳՆ-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիտում որոշում կայացվեց, որով ընդունեց մի շարք քաղաքացիների կողմից ՆԳՆ-ի համար 6 հովվաշուն տեսակի շների նվիրատվությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության շնավարժության բաժնի հաշվեկշռում հաշվառված են 12 ծառայողական շներ, որոնցից 4-ը ընդգրկված են զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի հայտնաբերման, 2-ը՝ հետախուզական, 1-ը՝ թմրանյութերի հայտնաբերման աշխատանքներում, իսկ 5-ը գտնվում են վարժեցման փուլում։

Ծառայողական շների առկա թվաքանակը բավարար չէ ծառայության պատշաճ կազմակերպումը մշտապես ապահովելու համար և հաճախ առաջացնում են խնդիրներ։ Առկա խնդիրների հաղթահարման նպատակով անհրաժեշտ է ավելացնել ծառայողական շների քանակը։

ՆԳՆ համապատասխան բաժինը ստացել են որոշ քաղաքացիների դիմումներ, որոնցով վերջիններս ցանկություն են հայտնել իրենց պատկանող գերմանական հովվաշուն ցեղատեսակի շները նվիրել ՀՀ ներքին գործերի նախարարությանը (ընդհանուր 6 շուն)։

Ըստ ուսումնասիրությունների՝ վերը նշված շները պիտանի են վարժեցման և ծառայողական նպատակներով օգտագործման համար, չունեն առողջական խնդիրներ։

 

  • Կիսվել: