ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵԽ պատգամավոր Կալյուրանդը դատապարտել է Ադրբեջանի քայլերը, որով խաղաղության գործընթացը վտանգվում է

ԵԽ պատգամավոր Կալյուրանդը դատապարտել է Ադրբեջանի քայլերը, որով խաղաղության գործընթացը վտանգվում է

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի հետ։

Թագուհի Թովմասյանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Թովմասյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է խաղաղության ձգտող Հայաստանին շարունակ պատուհասող
սպառնալիքները:  Նա նշել է, որ ՀՀ սուվերեն տարածքը փոքրանում է 2020թ. Արցախյան
պատերազմից հետո, սակայն միջազգային հանրությունը միայն մտահոգված
հայտարարություններ է անում, որոնցով Հայաստանին և նրա քաղաքացիներին
չեն օգնում:

Թովմասյանն ընդգծել է, որ Արցախն արդեն 138 օր է՝ լիակատար շրջափակված է, և չնայած
Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի
վճռին՝ ճանապարհը մնում է փակ:

ՀՀ ԱԺ պատգամավորը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին՝  ի թիվս այլնի հիշատակելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների
կրակոցները, որոնց հետևանքով Սոթքի 800 աշխատակիցներ 1 շաբաթից ավել
հարկադիր պարապուրդի մեջ են։

Մարինա Կալյուրանդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, որոնցով
խաղաղության գործընթացը վտանգվում է:

  • Կիսվել: