կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ փաստաբան

Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ փաստաբան

Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննվի այսօր ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա նշել է, որ Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննի Դավիթ Արղամանյանը: Պաշտպանական կողմը պատրաստում է վերաքննիչ բողոք:

Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել են «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով։ Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում մեղադրանքը։    

  • Կիսվել: