ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շարունակվել է Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը. դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

Շարունակվել է Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը. դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը:

Պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանին:

Հիմքում դրվել է այն հանգամանքը, որ գործը դատավորին մակագրվել է ոչ թե էլեկտրոնային համակարգով, այլ՝ դատարանի նախագահի կողմից, ինչը ըստ պաշտպանական կողմի, չի համապատասխանում օրենսդրական կարգավորումների պահանջներին, և այս պայմաններում չի կարող խոսք լինել օրենքի հիման վրա ստեղծված դատարանի մասին: Մեղադրող դատախազն էլ առարկել է միջնորդության դեմ՝ նշելով, որ ստեղծված է օբյեկտիվ իրավիճակ, որ համակարգչային տեխնիկայի միջոցով մակագրումն անհնարին է:

Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը: Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնեմ, մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից չհեռանալու ստորագրությունը: 

  • Կիսվել: