կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ InfoPort.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

 Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։

Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։

Արմեն Չարչյանը մեղադրվում է հանրությանը հայտնի «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։

Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:

  • Կիսվել: