երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ գործունեության արդյունավետության բարձրացման մասին

Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ գործունեության արդյունավետության բարձրացման մասին

ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանն ԱԺ իր ելույթում հայտարարեց, թե սահմանային իրավիճակի հետ կապված ինքը շատ հարցերի չի անդրադառնա այն շեշտադրմամբ, ինչ ցանկանում էր։

Նա Սաֆարյանը ներկայացրեց իր գործունեությունը, տեսակետը, պատկերացումները դատական համակարգի վերաբերյալ: Խոսելով ՍԴ գործունեության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ քայլերի մասին, Սաֆարյանը հայտարարեց. «Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման համար խիստ կարևոր է իրավակիրառ պրակտիկայի սահմանադրականության երաշխավորման կառուցակարգերի կատարելագործումը, ինչպես նաև որևէ իրավական նորմի կիրառման պրակտիկայի բացահայտման ելակետային տվյալների ճշգրտումը»։

Սաֆարյանը նաև անդրադարձել է Հայաստանում Գերագույն դատարան ստեղծելու մտադրությունների մասին՝ ընդգծելով. «Կառուցվածքային փոփոխություններն այդքան էլ կարևոր չեն»։

  • Կիսվել: