Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Հակակոռուպցիոն դատարանի բակում․ կա 17 ձերբակալված
Հակակոռուպցիոն դատարանի մոտ լարված իրավիճակ է ստեղծվեց, քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։
Ըստ նախնական տվյալների, կան բերման ենթարկվածներ, նրանցից մեկը Վաղինակ Ղազարյանն է։
Նշենք, որ այսօր շարունակում է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը, որն ընդհատվել էր ապրիլի 15–ին։
Դատարանի բակում են հավաքվել Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ։ Այստեղ են նաև ոստիկանական մեծ ուժեր։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայից 17 մարդ են ձերբակալել։



