երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է Մարտունու տեղամաս

ՌԴ-ի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է Մարտունու տեղամաս

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 15-ին պարեկային ծառայության Մարտունու տեղամաս է ներկայացել 35-ամյա Մկրտիչ Ս.-ն: Նա 2015 թ. ապրիլի 10-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել նախաձեռնող մարմնին:

  • Կիսվել: