շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քրեական վարույթ՝ ֆրանսուհու հաղորդման հիման վրա․ լրտեսության հետ չի առնչվում. ՔԿ

Քրեական վարույթ՝ ֆրանսուհու հաղորդման հիման վրա․ լրտեսության հետ չի առնչվում. ՔԿ

Ֆրանսահայ հայտնի ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը թվիթերյան իր էջում գրել է, որ Հայաստանում, մասնավորապես, Վարդենիսում, ձերբակալվել է մի ֆրանսուհի, որը կասկածվում է լրտեսության մեջ: Իսկ ֆրանսուհին պնդում է, որ իրեն բռնաբարել են, ազոտական թթու (կիսլոտա) են լցրել վրան:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող կնոջ կողմից տրված հաղորդման հիման վրա 2023թ․ դեկտեմբերին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։

«Քրեական վարույթով ստուգվում են հաղորդման մեջ նշված տվյալների իսկությունը և հանգամանքները։ Այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում՝ նախաքննության շահերից ելնելով։ Լրտեսությանը, բնականաբար, այս վարույթը չի առնչվում»։

 

  • Կիսվել: