ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քոչարյանի պաշտպանները պահանջեցին դատավոր Դանիբեկյանի ինքնաբացարկը

Քոչարյանի պաշտպանները պահանջեցին դատավոր Դանիբեկյանի ինքնաբացարկը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Մարտի 1» գործով գործով մյուս ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները դատական նիստի մեկնարկին մի քանի րոպե ի նշան դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների դեմ բողոքի կանգնած մնացին։

ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Նա համարում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ գործին։

Ըստ նրա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը նախկինում մերժել էր երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4–ի որոշման հիմքով, ապա նաեւ մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։

  • Կիսվել: