ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-ռումինական համագործակցության հեռանկարները

Քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-ռումինական համագործակցության հեռանկարները

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանի հանդիպումը Ռումինիայի պետքարտուղար, Կանանց և տղամարդկանց միջև հավասար հնարավորությունների գործակալության ղեկավար Լյումինիցա Պոպեսկուի հետ։
 
Ռումինիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում հայ֊ռումինական համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարել իրավահավասարության երաշխավորման և խտրականության բացառման ոլորտում երկու երկրներում արձանագրած առաջընթացին, դեռևս առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղիներին։

  • Կիսվել: