շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔԿՀ-ներում ախպերությունը շարունակում է մնալ արտոնյալ վիճակում. Անդրանիկ Քոչարյան

ՔԿՀ-ներում ախպերությունը շարունակում է մնալ արտոնյալ վիճակում. Անդրանիկ Քոչարյան

Քրեակատարողական հիմնարկները բավականին բարդ համակարգ են՝ բարդագույն հարաբերություններով: Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ռեֆորմ ասվածը քիչ է, դա անելու համար մարդը պետք է համոզված լինի, որ ինքն ի վիճակի է դա անելու, համակարգին պետք է շատ լավ ծանոթ լինի: Դատախազական մոտեցումներով դու չես կարող համակարգը բերել այն վիճակին, որ ցանկալի է: Նախ պետք է այնտեղ մարդուն տեսնել որպես մարդ, միայն որպես մեղադրյալ տեսնելը քիչ է:

Դուք պետք է իմանաք, որ այնտեղ ախպերությունը շարունակում է մնալ արտոնյալ վիճակում՝ սկսած իրենց սենյակից, կահավորանքից: Եթե այդ փաստերը շարունակում են գոյություն ունենալ, ուրեմն՝ մենք շատ հեռու ենք «ռեֆորմ» բառից: Այդ աշխարհը իր ուրույն տեղը հարմարվել է եւ իր հարմարվածությունը պարտադրում է նաեւ պետությանը: Պետությունը չի կարող հարմարվել իրենց խաղի կանոններին: Նրանք չեն կարող այնտեղից կառավարել դրսում պրոցեսներ»:

Քոչարյանը հարցադրում արեց, թե պետք է հասկանալ՝ ինչպե՛ս են հայտնվում թմրամիջոցները ՔԿՀ-ներում, երբ կան սարքավորումներ, որոնց դեպքում պետք է հնարավոր չլինի թմրամիջոցներ անցկացնել ՔԿՀ:

  • Կիսվել: