շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաստացի տեխնիկական առումով սահմանի այսօրվա դեպքն արդեն ընկնում է ՄՔԴ-ի տարածքային իրավազորության տակ. Կիրակոսյան (տեսանյութ)

Փաստացի տեխնիկական առումով սահմանի այսօրվա դեպքն արդեն ընկնում է ՄՔԴ-ի տարածքային իրավազորության տակ. Կիրակոսյան (տեսանյութ)

Փաստացի տեխնիկական առումով սահմանի այսօրվա դեպքն ընկնում է ՄՔԴ-ի տարածքային իրավազորության տակ արդեն, քանի որ դատարանի կանոնադրությունը Հայաստանի համար մտել է ուժի մեջ և գործում է Հայաստանի տարածքի նկատմամբ։ Այս մասին այսօր Հանրային նՀԸ-ի եթերում ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրում են դիպվածը որակելու հիմքերը:

՛՛Անկախ ամեն ինչից՝ այդ դիպվածն իրավական գործընթացների շրջանակներում կներկայացնենք ՄՔԴ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՛՛,-նշել է Կիրակոսյանը

Նա նաև ասել է, որ պետք է հասկանալ, թե ինչպես որակել ՛՛այդ արարքը՛՛:

՛՛2022 թվականի սեպտեմբերին Սև լճի մոտ ադրբեջանցիները գնդակահարել էին զենքը վայր դրած զինվորականներին, և դա ակնհայտ պատերազմական հանցագործություն էր։ Այս դեպքի հետ կապված պետք է հասկանալ՝ ինչ որակում է պետք տալ, չեմ ուզում շտապել, բայց եթե հիմքեր լինեն այն որպես պատերազմական հանցագործություն որակելու համար, ապա այո՝ դատարանի իրավազորությունը կարող է գործել։ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունն ավելի առարկայական տարածվում է այլ դեպքերի վրա՝ օրինակ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ակնհայտ հանցագործություն է, որի պարագայում, կարծում եմ, դատարանի իրավազորությունը գործում է՛՛,- նշել է Կիրակոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: