Պաշտպանը միջնորդեց ճանաչել Սերժ Սարգսյանի անմեղությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների ճառը:
Պաշտպան Ռուբեն Հակոբյանը փաստարկներ ներկայացրեց այն մասին, որ անհիմն է Սարգսյանին ներկայացված յուրացման մեղադրանք, և միջնորդեց ճանաչել ու հռչակել Սերժ Սարգսյանի անմեղությունը, արդարացնել նրան և մերժել դատախազության ներկայացրած միջնորդությունը ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը` շուրջ կես մլրդ դրամը բռնագանձելու վերաբերյալ:
Սարգսյանը հրաժարվեց ճառից` նշելով, որ ամեն ինչ ասված է:
Հավելենք, որ հաջորդ նիստը կկայանա փետրվարի 16-ին: