երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պաշտպանի աշխատակազմը Տավուշի բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակոցների առնչությամբ մշտադիտարկում և փաստերի հավաքում է իրականացնում

Պաշտպանի աշխատակազմը Տավուշի բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակոցների առնչությամբ մշտադիտարկում և փաստերի հավաքում է իրականացնում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 6-ին ահազանգեր են ստացվել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու առնչությամբ։ 
 
«Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում և փաստերի հավաքում է իրականացնում։ Այս պահին ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ` տներ, գերեզմանաքարեր, քաղաքացիական մեքենա:
 
ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։
 
Պաշտպանն ընդգծում է, որ այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: