հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում․ գրություններ եմ ուղարկելու դատախազին և միջազգային գործընկերներիս․ Թովմասյան

Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում․ գրություններ եմ ուղարկելու դատախազին և միջազգային գործընկերներիս․ Թովմասյան

Առավոտից հետևում եմ ոստիկանական գործողություններին և ևս մեկ անգամ համոզվում եմ, որ երեկվա հայտարարությունս, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել ոստիկաններին էլ ավելի ագրեսիվ գործել, այսօր առավել կենսական է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը․

«Ոստիկաններն ակնհայտ անհամաչափ և բիրտ ուժ են կիրառում իրենց բողոքի ձայնը խաղաղ ակցիայի միջոցով բարձրացրած ՀՀ քաղաքացիների նկատմամբ, անհարկի քաշքշում նրանց՝ տապալելով գետնին: Ոստիկանական նման գործողությունների արդյունքում այս պահի դրությամբ արդեն ունենք տուժած քաղաքացիներ, նրանցից երկուսը ձեռքի կոտրվածք ունեն, ընդ որում՝ մեկը կին է:

Բերման են ենթարկվել շուրջ 414 քաղաքացիներ. ոստիկանական բաժանմունքներում այլևս տեղ չկա, և քաղաքացիներին բաժանմունքից բաժանմունք են տեղափոխում:

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ ոստիկանության ծառայողները «առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին»:

 

Ոստիկանության աշխատակիցների կողմից այս վարքագիծը խիստ անընդունելի և դատապարտելի է:

Հարգելի ոստիկաններ, հիշեցնում եմ՝ ձեր առաքելությունը ՀՀ քաղաքացու պաշտպանությունն է:

Ուշադրությամբ հետևում եմ իրավիճակին և փաստահավաք աշխատանքների ամփոփումից անմիջապես հետո գրություններ եմ ուղարկելու ՀՀ գլխավոր դատախազին և միջազգային գործընկերներիս»:

  • Կիսվել: