ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օմբուդսմենին ցնցել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կանանց եւ անչափահասների պահելու պայմանները

Օմբուդսմենին ցնցել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կանանց եւ անչափահասների պահելու պայմանները

Վերջերս այցելեցի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են կանայք եւ անչափահասներ։ Այս մասին հունիսի 8-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնած քննարկման ժամանակ հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Օմբուդսմենը խոստովանեց, որ ցնցված է տեսածից։ «Ես ցնցված էի խնդիրներից, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում։ Այնտեղ խախտված են հիգիենայի պահպանման բոլոր չափանիշները, ինչպես նաեւ որակյալ բժշկական ծառայություն ստանալու բանտարկյալների իրավունքը»,- դժգոհեց Գրիգորյանը։

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն ներկայացրել է համապատասխան առաջարկություններ։

  • Կիսվել: