հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երկու դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀՀ օմբուդսմենի գրասենյակը 2021 թ. 22.9 մլն դրամ է ստացել

Երկու դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀՀ օմբուդսմենի գրասենյակը 2021 թ. 22.9 մլն դրամ է ստացել

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երկու դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2021 թ. ստացել է 22.9 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 2-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետական ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։

Ինչպես նշեց երկրի գլխավոր իրավապաշտպանը, ծրագիրն իրականացվում է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության կողմից հատկացված միջոցներով։ «Պայմանագիրը ստորագրվել է 2019 թ., սակայն կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի պատճառով որոշվել է դրա կիրառումը տեղափոխել 2021 թ.»,- պարզաբանեց Գրիգորյանը։

Օմբուդսմենի հավաստիացմամբ՝ ծրագիրը կատարվել է 90 տոկոսով։ «Երկրորդ ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի կողմից եւ ուղղված է օմբուդսմենի գրասենյակի ներուժի զարգացմանը։ Այս ծրագիրը կատարվել է 80 տոկոսով»,- հավելեց Քրիստինե Գրիգորյանը։

  • Կիսվել: