երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նորաստեղծ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գործունեության համար 8,45 մլն դրամ հատկացվեց

Նորաստեղծ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գործունեության համար 8,45 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 8,45 մլն դրամ հատկացնել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ընթացիկ գործունեության ապահովման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությանը ընթացիկ գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 8.460 հազար դրամ:

Որոշման նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում, որն ուղղվելու է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ընթացիկ գորրծունեության ապահովմանը:

  • Կիսվել: