հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նորաշեն և Մեծավան համայնքներում ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի․ ՆԳՆ

Նորաշեն և Մեծավան համայնքներում ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի․ ՆԳՆ

Նորաշեն և Մեծավան համայնքներում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Մեծավանում մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են ՔՊ-ի քարոզարշավին։

Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Մեծավանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ վեճ առաջանում Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։

 

 

  • Կիսվել: