երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նիստը մի քանի րոպեով ընդհատվեց. Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել էր

Նիստը մի քանի րոպեով ընդհատվեց. Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել էր

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր մի քանի րոպեով հետաձգվեց Գրիգորյանի առողջական վիճակի վատթարանալու պատճառով: Շտապօգնության աշխատակիցները նրան դուրս հանեցին նիստերի դահլիճից։

Մինչ այդ, երբ նրան անվասայլակով բերեցին նիստերի դահլիճ, աջակիցները սկսեցին ծափահարել և վանկարկել` «առողջություն զորավարին»:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը դատարանը մերժել է։

Գեներալ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից: Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

  • Կիսվել: