կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններն ամփոփել են 2023-ին կատարված աշխատանքները

ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններն ամփոփել են 2023-ին կատարված աշխատանքները

ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններն ամփոփել են 2023 թվականի կատարած աշխատանքները
 
Հունվարի 9-ին 2023 թվականի գործունեությունն ամփոփելու նպատակով ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանն աշխատանքային այցով եղավ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններում։
 
Ամփոփմանը ներկա էին մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։
 
Մարզային փրկարարական վարչությունների կողմից 2023 թվականի ընթացքում կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՄՓՎ պետերը։
 
Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գ․ Սեդրակյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում Կոտայքի մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը, միաժամանակ նշելով, որ վարչության հիմնական միջոցառումների պլաններով նախատեսված աշխատանքները, ինչպես նաև արտապլանային միջոցառումներն ամբողջությամբ կատարվել են։
 
Հաշվետու ժամանակահատվածում Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 89903 զանգ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 80393), զանգերի թիվն ավելացել է 9510-ով (12%-ով): Կոտայքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումների կողմից արձագանքվել է 1615 դեպք-պատահարների, որից 726 հրդեհի դեպքով։ Վերլուծությունները ցույց են տվել, որ հրդեհների զգալի մասն առաջացել են բուսածածկ տարածքներում, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են 38%-ով: ՄՓՎ կողմից շարունակական աշխատանքներ են տարվել մարզի ազդարարման գործընթացների բարելավման ուղղությամբ։
 
Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Գ․Գալստյանն ամփոփելով անցնող տարին զեկուցեց, որ մարզում 2023 թվականին գրանցվել է 668 դեպք-պատահար, որն անցած տարվա համեմատ նվազել է 95-ով։ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 83676 զանգ, որից հրդեհների առաջացման վերաբերյալ՝ 202 դեպք։
 
Գեղարքունիքի ՄՓՎ նախաձեռնությամբ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կառուցվել են 5 շարժական դիտաշտարակ, որոնք լողասեզոնի ընթացքում տեղադրվել են Սևանի թիվ 1, թիվ 2, թիվ 3 և Շորժա բնակավայրի քաղաքային լողափին հարակից փրկարարական հենակետերում։
 
Ողջ լողասեզոնի ընթացքում հանրային լողափերում և հարակից գոտիներում ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ անձնակազմի կողմից թռուցիկներով, բարձրախոսներով և ԱԹՍ-ներով պարբերաբար իրականացվել են բնակչության իրազեկման աշխատանքներ։ Ամենօրյա աշխատանքներ են տարվել փրկարարական ուժերի և տեխնիկայի մշտական մարտական պատրաստականության պահպանման ուղղությամբ։
 
Զեկույցներում նշվեց նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության արդյունքում մի շարք բնակավայրերում ավելացել են հիդրանտներ և շչակներ:
 
Ամփոփման ընթացքում քննարկվեցին նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն ու քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր:
Տնօրենի տեղակալին ներկայացվեցին նաև տարվա ընթացքում մարզային փրկարարական վարչությունների կողմից իրականացված տարաբնույթ աշխատանքները՝ ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության ուղղությամբ։ Նաև բարձրացվեցին մի շարք հարցեր առկա խնդիրների և բացթողումների վերաբերյալ։
 
Ամփոփելով վարչությունների աշխատանքը՝ գնդապետ Ե․ Կարապետյանն անդրադարձավ ծառայության կազմակերպման օրակարգին՝ կարևորելով հատկապես մասնագիտական բարձր պատրաստվածությունը։ Ե․ Կարապետյանը հանձնարարեց շարունակական և հետևողական աշխատանք տանել անձնակազմի պատրաստվածության բարձրացման, մասնագիտական գիտելիքների բարելավման ուղղությամբ։
 
Տնօրենի տեղակալը նախանշեց 2024 թվականի հիմնական միջոցառումները և անելիքները՝ ներկայացնելով, որ աշխատանքներ են տարվում տեխնիկայի արդիականացման, շենքային պայմանների բարելավման և անհրաժեշտ գույքային ապահովման ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան վերազինել մարզային ստորաբաժանումները:

  • Կիսվել: