չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի առաջին տասնօրյակում ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․

Մայիսի 8-ին

Տավուշի մարզի Պառավաքար, Վարագավան, Վազաշեն համայքներում,
Շիրակի մարզի Մարալիկ համայնքում,

Իսկ մայիսի 15-ին և 16-ին նույն համայնքում կիրականացվեն մայիսի 8-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

  • Կիսվել: