ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է գողության մեջ մեղադրվող 46-ամյա քաղաքացին

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է գողության մեջ մեղադրվող 46-ամյա քաղաքացին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 23-ին, ժամը 01.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 46-ամյա Աշոտ Մ.-ն: Նա 2021 թ. մայիսի 11-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: