շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանում ծառայում են 3-4 ռուս սահմանապահներ․ Լեւոն Ստեփանյան

«Զվարթնոց» օդանավակայանում ծառայում են 3-4 ռուս սահմանապահներ․ Լեւոն Ստեփանյան

Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը մեկնաբանել է իրավիճակը «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուսրբերման հետ կապված։

Այսօր հրավիրված ասուլիսում նա իրավիճակը եւ թեմայի վերաբերյալ խոսակցությունները գնահատել է խիստ ուռճացված եւ արհեստական։

«Լուրջ չեմ համարում։ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայում են 3-4 ռուս սահմանապահներ։ Նրանք գործում են ՀՀ օրենսդրությամբ, ենթարկվում են հայկական հրամանատարությանը եւ առանց նրա թույլտվության ոչինչ չեն անում»,- ընդգծել է Ստեփանյանը։

Որպես անհիմն խոսակցությունների հաստատում նա նշել է, որ ռուս սահմանապահների դուրսբերումը Գյումրիի օդանավակայանից տեղեկատվական աղմուկով չի ուղեկցվել։

Գեներալը հիշեցրել է, որ 1992թ. ստորագրված պայմանագիրը ենթադրում է ռուս սահմանապահների փոխարինում հայ սահմանապահներով՝ ըստ հայկական կողմի պատրաստ լինելու։

Ստեփանյանի գնահատմամբ՝ հարցն այլ է. թեման ծառայում է Ռուսաստանի դեմ հայերին տրամադրելու փորձերին։ Ռուսաստանից բացասական արձագանք է գալիս, քանի որ այնտեղ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում։

  • Կիսվել: