երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

SU1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում», տեղեկանում ենք օդանավակայանից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով Սու 1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել:

Ինքնաթիռը օդ էր բարձրացել «Շերեմետևոյից», վերադարձին իջել «Ժուկովսկիում»։ Մոսկվայում ինքնաթիռը փոխվել է, ուղևորները Երևան են հասել այլ ինքնաթիռով։

  • Կիսվել: