երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է կրթվի ու կատարելագործվի. Անահիտ Մանասյանը հանդիպել է աշակերտների հետ

Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է կրթվի ու կատարելագործվի. Անահիտ Մանասյանը հանդիպել է աշակերտների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի աշակերտներին։ 

Անահիտ Մանասյանը դպրոցականներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, իրավասությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, խոսել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ անդրադարձել է որակյալ կրթության կարևորությանը:

Երեխաներին ներկայացվել են Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, «Երեխայի իրավունքների մասին》 ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը։

«Կրթությունն ինձ համար ունի առանձնահատուկ նշանակություն: Վստահ եմ, որ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է կրթվի ու կատարելագործվի։ Ավելին, կան բաներ, որ մեզ դպրոցներում և համալսարաններում չեն սովորեցնում։ Շատ արժեքներ ձեռք ենք բերում ճիշտ միջավայրի և շփման մշակույթի միջոցով»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, այն կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Աշակերտները բարձրաձայնել են նաև իրենց հուզող հարցերը:

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին հետաքրքիր զրույցի համար, ինչպես նաև նշել է, որ Պաշտպանի աշխատակազմի դռները նրանց առջև միշտ բաց են:

  • Կիսվել: