շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՄԻՊ-ին դիմած յուրաքանչյուր մարդ պետք է անհատական ու մասնագիտական որակյալ մոտեցում ստանա. Անահիտ Մանասյան

ՄԻՊ-ին դիմած յուրաքանչյուր մարդ պետք է անհատական ու մասնագիտական որակյալ մոտեցում ստանա. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 19-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:

ՄԻՊ-ից հայտնում են, որ մասնակցել են ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմած յուրաքանչյուր մարդ պետք է անհատական և մասնագիտական որակյալ մոտեցում ստանա։

Խորհրդակցության վերջում Անահիտ Մնասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

  • Կիսվել: