կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեկ շաբաթում Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 1164 խախտում

Մեկ շաբաթում Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 1164 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 20-27-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1164 խախտում:
 
Պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 26 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 18 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը թաղանթապատված դիմապակիով, 35-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
 
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են, հայտնում են ճանապարհային ոստիկանությունից: 

  • Կիսվել: