կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 67 դեպք. գրանցվել է 6 ավտովթար, 6 մարդ վիրավորվել է

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 67 դեպք. գրանցվել է 6 ավտովթար, 6 մարդ վիրավորվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելու կամ օգտագործելու, թմրանյութի իրացման, հոգեկան ներգործության և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: